News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կենտրոնում գտնվող դամբանաթմբում, որը նկատել են հնագետները, խորհրդավոր հին թագավորության գոյության հետքեր են հայտնաբերվել, որն այստեղ ծաղկում է ապրել մոտ երեք հազար տարի առաջ: Հնագետների անհավատալի գտածոյի մասին գրում է Planet-Today-ը՝ վկայակոչելով ScienceAlert կայքը։

Ամեն ինչ սկսվել էր տարօրինակ տառերով մեծ քարի հայտնաբերումից․ գիտնականները պարզել են, որ հին քարի վրա մակագրությունը կապված է Luwian լեզվի հետ, որն օգտագործվել է հազարավոր տարիներ առաջ Թուրքիայի կենտրոնում: Գրության վերլուծությունը ցույց է տվել, որ այն նկարագրում է պատերազմ է նկարագրում, իսկ ավելի ճիշտ՝ Հին Անատոլիայի թագավորության՝ Ֆրիգիայի պարտությունը դրանում։

Ֆրիգիան տարբեր հայտնի մարդիկ էին կառավարում, սակայն քարի վրա թողնված գրությունը, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, փորագրվել է Միդասի օրոք: Այո, խոսքն այն նույն առասպելական թագավորի մասին, ով, իբր, ցանկացած առարկայի դիպչելիս այն ոսկու էր վերածում: Ֆրիգիան, որի թագավորն այդ ժամանակ Միդասն էր, պարտություն էր կրել Հարթափու թագավորի զորքերի կողմից:

Իսկ թե ով է արքա Հարթափուն, մեծ հարց է: Ենթադրվում է, որ Թուրքմեն-Քարահոյուկ դամբարանաթումբը, որտեղ հայտնաբերվել էր գտածոն, գտնվում է Հարթափու թագավորության մայրաքաղաքի տեղում: Խոսքը շատ հզոր հնագույն պետության մասին է՝ դատելով Ֆրիգիայի նկատմամբ տարած հաղթանակից: Սակայն հնագետները դեռ ավելի ճշգրիտ տեղեկություններ չունեն. գուցե դրանք հայտնվեն հետագա պեղումների արդյունքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ