News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու եւ ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը:

Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա. Պ.-ի հայրը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ա. Ամիրաղյանի հետ, վերջինիս տեղեկացրել է, որ կատարված հանցագործության ժամանակ կրակվել են նաեւ իր որդուն պատկանող որսորդական հրազեններից` միաժամանակ խնդրելով դրանց վրա կատարել ներգործություն, որպեսզի բացառվի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների՝ նշված զենքերիցկրակված լինելու հանգամանքի բացահայտումը: Իր մտերիմի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` Ա. Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ օրենքով սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն խարտոցով ձեւափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները՝ այդպիսով կատարելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, որի հետեւանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ՝ վտանգվել է գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման հնարավորությունը:

Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 334-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ