News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել։ «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն։ Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ռուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի։

Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն։

Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա․ ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին եւ որոշումների կայացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ