News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օկլահոմա նահանգի բնակիչը որսացել է խոշոր թիակաքթի (Polyodon spathula) եւ համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Oklahoman պարբերականը:

Ջեյմս Լյուքհարթին հաջողվել է Քիսթոն լճում ձկնորսության ժամանակ ջրից հանել 179 սմ երկարությամբ եւ 66,5 կգ քաշով թիակաքթի: Նա ձկանը տարել է ափին մոտ եւ պարանով կապած 45 րոպե պահել ջրի տակ՝ մինչ ժամանել են նահանգի վայրի բնության պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները: Չափելուց հետո հսկա ձկանը բաց են թողել:

«Մենք այստեղ նավարկեցինք առավոտյան եւ կատակում էինք, որ հիմա սահմանելու ենք նահանգի ռեկորդ,- պատմում է ձկնորսը: - Ես պատկերացում չունեի, որ այստեղ ձուկ կա, որը համաշխարհային ռեկորդի կհասցնի»:

Նախկինում աշխարհում ամենամեծ թիակաքիթը համարվում էր առանձնյակը, որը որսվել էր ԱՄՆ Կանզաս նահանգում: Այն կշռում էր 1,67 կգ-ով ավելի պակաս, քան Լյուքհարթի որսածը:

Թիակաքիթը քաղցրահամ ջրերի ճառագայթաթեփուկ ձկների տեսակ է: Դրանք բնակվում են ԱՄՆ արեւելյան հատվածի ջրավազաններում: Ունեն թիականման կտուց, որը կազմում է մարմնի ամբողջ երկարության մոտ երրորդ մասը: Թիակաքթերը համարվում են խոցելի տեսակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ