News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարսում գտնվող հայ եւ թուրք լրագրողներից կազմված խումբը հանդիպել է ճարտարապետ Ալի Իհսան Ալընաքի հետ, ով միեւնույն ժամանակ ղեկավարում է Կովկասյան մշակույթների հետազոտական կենտրոնը:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, քուրդ ճարտարապետը անդրադարձել է հայկական Անիում եկեղեցիների եւ պատմական շինությունների առջեւ հայ եւ Հայաստան անվանումների բացակայության խնդրին՝ նշելով, թե այդ ամենը քաղաքական նպատակ է հետապնդում: «Թուրքական իշխանություններն հայ եւ Հայաստան անվանումները միտումնավոր չեն գրում: Դա կապված է Թուրքիայի` Հայկական հարցում որդեգրած քաղաքականության հետ: Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնող քաղաքականության մեջ որդեգրել է Հայաստանին բանի տեղ չդնելու գաղափարը: Թուրքիան այս քաղաքականությունը սկսել է 1915-ի իրադարձություններից հետո՝ որդեգրելով մերժողական քաղաքականություն:

Իմ կարծիքով՝ Անիում հայկական մշակույթային արժեքների դիմաց գրվող անվանումների խնդիրը կարող է լուծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում: Սակայն այդ ամենը չի լինի, քանի որ Թուրքիան վերջին երկու տարում փորձում է Անին թուրքականացնել՝ հենվելով ոչ գիտական հիմքերի վրա՝ այն անվանելով Անը (թուրքերեն՝ պահ, ակնթարթ): Պետությունը սրանով իրականացնում է ժողովուրդների միջեւ խաղաղությանը չնպաստող եւ ապատեղեկատվություն տարածող թյուրքականության քաղաքականություն: Ամբողջ աշխարը Անի ասելով հասկանում է հայկական քաղաք:  Իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը փորձում է այն վերափոխել Անը, որպեսզի հայ բառը չհիշատակվի»,-նշել է Ալի Իհսանը՝ շեշտելով, որ հիմնական պատճառը 1915-ի մեծ աղետը չընդունելու հետ է կապված:

Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ եվրոպական եւ ամերիկյան մի քանի ծրագրեր նախատեսում են Անիի որոշ պատմական հուշարձանների վերանորոգում, որին ի պատասխան քուրդ ճարտարապետը շեշտել է, թե ինքը չի հավատում՝ Թուրքիայի կողմից այդ հուշարձանների վերանորոգման խոստումների անկեղծությանը: «Այդ ամենը Թուրքիայի վրա ճնշման արդյունք է, որը Թուրքիան ստիպված ընդունել է`  պարզապես օրվա խնդիր լուծելու համար: Անին Կովկասյան ժողովրդի համատեղ ժառանգությունն է եւ բացի հայկական հուշարձաններից եւ արժեքներից պետք է հիշատակել նաեւ մյուս ժողովուրդների արժեքները»,-շեշտել է քուրդ ճարտարապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ