News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հունիսի 30-ին, ժամը 18-ին մոտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74.5-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Աղվան Դ.-ի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 61-ամյա Հակոբ Հ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Աղվան Դ.-ն ձախ աչքի հատվածում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց: Բախման հետևանքով Volkswagen-ի և Ford Transit-ի վարորդների կողային հայելիները կոտրվել են, որից մի հատված թռել և լրջորեն վնասել է Աղվան Դ.-ի ձախ աչքի ոսպնյակը: Վիրահատությունը տեղի է ունեցել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, իսկ վիրավորը տևական ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայաբնակ Միրիջանյանին, որը պատերազմի ընթացքում և հետո մեծ օգնություն է ուղարկել, դատում են 301.1 հոդվածով․ Մելիքյան
Այսօր Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են «դատական վիճաբանությունները․․․
Օրենքով գող Արսեն Երեւանսկուն ազատ են արձակել
Արսեն Երեւանսկին առողջական խնդիրների պատճառով ազատ է արձակվել...
Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը
Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս․․․
Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան․․․
Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ը եւ բեռնատարը․ կա երեք զոհ
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը․․․
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանների բողոքը մերժվեց
Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի․․․
Ֆոտոռեպորտաժներ