
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում: Նա համակարգում էր կարանտինից դուրսբերման ֆրանսիական ռազմավարությունը, հաղորդում է AP-ը:
Մակրոնը վերաբադասավորումներ է կատարում կառավարություն: Ակնկալվում է, որ կառավարության շատ անդամներ կփոխարինվեն:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը երկրի վերականգնման համար «նոր ուղի» է փնտրում: Նա բարձր է գնահատել 3 տարիների ընթացքում Էդուարդ Ֆիլիպի կատարած աշխատանքը:
Ժան Կաստեկսը Ֆրանսիայի հարավում գնտվող ոչ մեծ քաղաքի քաղաքապետներ էր, եղել է Նիկոլյա Սարկոզիի վարչակազմի ղեկավարի տեղակալ: Կաստեկսը ապրիլից համակարգում էր կարանտինից դուրսբերման կառավարական ծրագիրը:
RFI-ի փոխանցմամբ՝ Կաստեկսը 55 տարեկան է, ամուսնացած է, ունի 3 դուստր: