News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ուրբաթ օրը հայտնվել է կառավարության հանդեպ քննադատական վերաբերմունք ցուցաբերող երկու անկախ հեռուստաալիքների գրասենյակներում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը ստուգելու համար, գրում է AP-ը:

ԶԼՄ-ներն այս քայլը անվանել են քաղաքական ճնշում:

Ոստիկանությունում հայտարարել են, որ իրենք ժամանել են ստուգում անցկացնելու համար՝ կապաված առանց դիմակի առաջատար ArmNews հեռուստաընկերության եթերում հաղորդավարի հայտնվելու վերաբերյալ բողոքների հետ:

Հեռուստաալիքի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերով՝ ոստիկանության այս այցը ազդանշան էր` «ԶԼՄ-ներին պատերազմ հայտարարելու» երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին:

«Նա ամոթալի պարտություն կկրի»,- հայտարարել է Ֆարմանյանը, ով նախկինում խորհրդարանի պատգամավոր էր:

ArmNews հեռուստաընկերության ղեկավարությունից հայտարարել են, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում իրենց հայտնել են, որ եթերի ընթացքում հեռուստահաղորդավարների համար դիմակներ կրելը պարտադիր չէ:

Ոստիկանությունը այցելել եւս մեկ ընդդիմադիր հեռուստաընկերություն՝ «5-րդ ալիք»՝ դիմակներ չկրելու վերաբերյալ համանման բողոքը ստուգելու համար։

«Երկու հեռուստաալիքներն էլ քննադատորեն են տրամադրված Փաշինյանի գործունեության հանդեպ, ուշադիր հետեւում են կորոնավիրուսի համավարակի հանդեպ կառավարության արձագանքին եւ նրա տնտեսական քաղաքականությանը»,- նշում է հրատարակությունը:

Ինչպես գրում է AP-ն, Փաշինյանը, ով նախկին լրագրող է, 2018թ․ մայիսին դարձավ վարչապետ՝ ղեկավարելով զանգվածային բողոքի ցույցերը, որոնք ստիպեցին հրաժարական տալ նրա նախորդին:

«Նա արագորեն ապահովեց վերահսկողությունը` անցկացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում նրա կողմնակիցները մեծամասնություն կազմեցին խորհրդարանում, եւ մեթոդաբար հետ մղեց իր քաղաքական հակառակորդներին»,- նշում է գործակալությունը:

Նշենք, որ հոդվածը վերատպագրվել էր նաեւ այնպիսի հայտնի միջազգային ԶԼՄ-ների կողմից, ինչպես The New York Tmes-ը, The Washington Post-ը եւ ABC հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ