News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխությունների շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են լուրջ քննարկում՝ պայմանավորված իրավունքի գերկայության համար դրանց հարուցած վտանգներով։ Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը՝ ներկայացնելով «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» զեկույցը

«Իմ այս մեկնաբանությունները որեւէ կողմի դիրքորոշումն ընդունելու նպատակ չունեն, այլ մաս են կազմում մի քանի պարզ սկզբունքների հստակեցման գործընթացի՝ հիշեցնելով, թե ինչպես եւ ինչու  իրավունքի գերակայությունը պարտադիր պահանջ հանդիսանում ցանկացած ժողովրդավարության համար։ Ի՞նչ է իրենից ենթադրում իրավունքի գերակայությունը։ Այն հղում է ԱՄՆ հիմնադիր հայրերից Ջոն Ադամսի՝ «Իրավունքի եւ ոչ թե մարդկանց կայսրություն» հայտնի արտահայտությանը։ Այնուամենայնիվ, պատրանք կլինի հավատալը, որ նա ցանկանում էր հիմնավորել կամ հավատալ, որ Սահմանադրությունն ունի սոսկ նորմատիվ գործառույթ եւ որ օրենքը գործում է ինքնին, որ այն ունի իր ուրույն՝ ապաքաղաքական էությունը։ Այնուամենայնիվ, ըստ Հերման Հելլերի, յուրաքանչյուր իրավունք ենթադրում է քաղաքականություն եւ յուրաքանչյուր քաղաքականությւոն ենթադրում է իրավունք։ Ըստ սահմանումների՝ նորմը ինստիտուտների շրջանակներում կազմակերպված մարդկանց որոշման արդյունքն է, որոնք ունեն հակակշիռներ եւ զսպումներ եւ ցանկացած որոշում իր էությամբ ունի քաղաքական ազդեցություններ։ Ուստի իրավունքի գերակայությունը պետք է ընկալվի որպես արդարադատության վիճակ ոչ այն իմատով, որ արդարադատությունը վեր է քաղաքականությունից, այլ սահմանադրական համակարգի շրջանակում՝ որպես մասնակցություն իշխանությունների տարանջատմանը, բաժանմանն ու հավասարակշռմանը, ինչը կապահովի գործառույթների եւ իրավասությունների բաշխում եւ կերաշխավորի որոշակի անվիճելի, հիմնարար իրավունքներ՝ հիմնված վերահսկելի ընթացակարգերի վրա։ Այսիպիսով, հղում անելով Հանս Գելզենին՝ սահմանադրության իրավական երաշխիքը ընկալվում է որպես իրավական ձեւ, որը տրվել է սահմանադրական արդարադատության գործառույթներով օժտված մարմնին»,- ասաց նա տեսաուղերձով։

Նրա խոսքով` նպատակը ՍԴ դատավորի անկախությունն ու անկողմնակալությունն է։

«Այն չի երաշխավորում ո՛չ ճշմարտություն, ո՛չ էլ կարծիքների բովանդակությունը, այլ երաշխավորում է, որ դատական գործընթացը կպահպանվի, կլինի անկախ եւ անկողմնակալ քաղաքան լեգիտիմության հանդիման։ Խնդրի էությունն այն է, որ մարդկանց հավատացնեն, որ ամեն ինչ որոշում է ժողովուրդը եւ այն ժամանակ, երբ ժողովուրդը ցանկանում է, կառավարողների եւ կառավարվողների միջեւ առաջանում է կատարյալ նույնականություն։ Այնուամենայնիվ նման համոզմունքը ա) անտեսում է կարծիքների ակնհայտ բազմազանությունը, բ) ստեղծում է պատրանք, որ ժողովուրդն ի վիճակի է իրավունքի վերաբերյալ համարժեք դիրքորոշում հայտնել, գ) որ հնարավոր է ունենալ կատարյալ նույնականություն կառավարողների եւ կառավարվոցների միջեւ։ Սակայն խնդիրը ոչ միայն այն է, թե ինչպես կարող է բազմակարծությունը քաղաքական միասնություն կազմել, այլ այն, թե ինչպես նման քաղաքական միասնությունը կարող է երաշխավորել բազմազանություն եւ բազմակարծություն։ Ժողովրդավարական ճանապարհով ընտրված ազգային ներկայացուցչության դերը հենց ջանքերի ուղղորդում է ինստիտուցիոնալ համակարգի շրջանակում, որի անկյունաքարը սահմանադրությունն է։ Այն երաշխավորում է որ իրավունքներն ու ազատությունները ամեն դեպքում կպահպանվեն ի շնորհիվ դատաիրավական երաշխիքի։ Նման ուղղորդումը պահանջում է երաշխիքներ, հակակշիռներ եւ անկախ դատական համակարգ, որը պատժում է հիմնական իրավունքներից ցանկացած շեղում»,- ասաց նա։

Շարունակելով Գերգերյանն ասում է. «Ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն։ Դրանք երկու առանձին հայեցակարգեր են, որոնք չեն միաձուլվում։ Իրավունքի գերակայությունը գոյություն է ունեցել այն ժամանակ, երբ դեռ ժողովրդավարություն չի եղել, ինչպես օրինակ սահմանադրական միապետություններում, արիստոկրատիաներում եւ այլն։ Այնուամենայնիվ դրանք երկու հայեցակարգեր են, որոնք ըստ էության գտնվում են շարունակական, կանոնավոր լարման մեջ, քանի որ իրավունքի գերակայությունը ներկայացնում է սահմանափակումներ, ընթացակարգեր եւ հակազդեցություններ։ Այնուամենայնիվ պոպուլիզմը ստիպում է մարդկանց հավատալ, որ այդ լարումը կարող է վերացվել, այն կարող է ճնշվել, որ հնարավոր է օրենքի գերակայության եւ ժողովրդավարության միջեւ առկա այդ հակամարտությունը անհետացնել՝ ժողովրդին անմիջականորեն դիմելու միջոցով։ Այդպիսով յուրաքանչյուր ոք դիմում է ամբոխին՝ սահմանափակումները եւ ընթացակարգերը չեղյալ հայտարարելու համար, յուրաքանչույր ոք խնդրում է ամբոխին, որ նա արտահայտի իր կամքը դատական ընթացակարգերը ուղղակիրորեն արգելափակոժելու համար։ Այլեւս ընտրված ներկայացուցիչները չեն, որ արտահայտում են ժողովրդին, համակարգում եւ քննարկում քաղաքկաան կամքը, այլ ամբոխն է, որ օրինականացնում է այն գործողությունները, որոնք նախաձեռնվել են ընթացակարգերի եւ իրավական սահմանափակումների դեմ։ Այդպիսի անմիջական գործողությունների պահանջված լինելու փաստը հակասում է ընթացակարգերին, որոնք հաստատվել են քաղաքական օբյեկտիվությունը ապահովելու համար։ Ինչպես նշել է Հոփսը՝ բնությունը՝ որպես այդպիսին, չունի ժամանակային չափում, ժամանակային չափումը գուժյություն չունի ինքն իրենով, մարդկանց ժամանակի տրամադրումն արարչություն է, որով ապահովվում է գործընթացի օբյեկտիվությունը՝ դրա շուրջ կատարված իրավական կառուցվածքի միջոցով։ Դա ենթադրում է քաղաքական, պետական ձեւերի առկայություն, հետեւաբար նաեւ՝ իրավունքի գերակայություն»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանին, նա նշեց, որ այն հիմնարար դեր ունի իրավունքների եւ ազատությունների պաշտպանման գործում։

«Այսպիսով, ՍԴ-ն, հիմք ընդունելով սահմանադրությամբ ամրագրված ազատությունները եւ իրավունքները, կարող է հակադրվել այն օրենքներին, որոնք մարմնավորում են խորհրդարանում մեծամասնություն ունեցող կառավարության մոտեցումները։ Հետեւաբար, Սահմանադրական դատարանի իշխանությունն ունի իրավական բնույթ եւ ոչ քաղաքական՝ հիմնված իրավունքի գերակայության վրա։ Ակնհայտորեն այն ունի նաեւ քաղաքական կողմ, քաղաքական հետեւանքներ, քանի որ սահմանադրական դատարանի իշխանությունը սահմանափակում է քաղաքական գործընթացն իր որոշումներով եւ սահմաններ գծում կամ ընդունում իրավական ուղենիշներ։ Սակայն այդպիսի սահմանափակումները եւ/կամ մեկնաբանությունները կրում են իրավական բնույթ եւ հիմնված են իրավական տեսքտի վրա։ Եթե այս վերահսկողությունը վերանա, քաղաքական գործընթացը դուրս կմնա օրինականության դաշտից եւ ազատ կլինի հատելու իրավունքի սահմանը։ Սահմանադրական դատարանը իրականացնում է վերահսկողության գործառույթ, որն ունի իրավական, ոչ թե քաղաքական բնույթ։ Այն հանգամանքը, որ այդ մարմնի որոշումները ունենում են քաղաքական հետեւանքներ կամ չեն համընկնում օրենսդրի տեսակետների հետ, չի փոխում վերահսկողական գործառույթի բնույթը, իսկ այդպիսի վերահսկողությունը վերացնելը կամ ՍԴ-ի կազմի վրա ներազդելը ունենում է ճիշտ այն հետեւանքը, որ օրենսդիրը՝ ի դեմս օրվա խորհրդարանակա մեծամասնության, կարող է հատել իրավունքի սահմանը՝ ի վերջո ռիսկի ենթարկելով հիմնարար ենթարկելով հիմնարար իրավունքներն ինքնին կամ դրանց ծավալը։ Հետեւաբար, ՍԴ դերը բխում է այն բանից, ինչն անգլոսաքսոնները կոչում են զսպումներ եւ հակակշիռներ կամ հակակշիռ ուժ։ Հետեւաբար ՍԴ դատավորների նշանակումը, նրանց պաշտոնավարման ժամկետը, այդ ժակետում նրանց անփփոխելիությունըբխում է անկախության եւ անաչառության սկզբունքից, որը պետք է գերիշխի՝ ելնելով Սահմանադրության իրավական երաշխավորվածությունից՝ ըստ Հանս Գելսենի տերմինաբանության։ Հասկանալի է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել, որ սահմանադրությունը փոփոխվի հանրաքվեի միջոցով՝ համաձայն արդեն իսկ գոյություն ունեցող սահմանադրական կարգավորումներից։ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում այլ բան չի ասել՝ 38-րդ կետ. քանի որ ՍԴ դատավորների համար սահմանափակ ժամկետի ներդրումը չի կարող բացառվել եւ ընդհակառակը՝ ընդունելի է, հանձնաժողովն այն կարծիքին է, որ սկզբունքորեն ճիշտ կլինի անցումային շրջանի ներդրումը, որը թույլ կտա դատարանի կազմի աստիճանական փոփոխություն կատարել, ինչը կկանխի, որ այս սահմանափակումն օգտագործվի կամ դրա օգտագործումն ընկալվի որպես քաղաքական մեծամասնության տրամադրության տակ գտնվող գործիք՝ դատարանի կազմը փոխելու համար։ Հանձնաժողովի այն հիմնավորումը, որն առանձնահատուկ շեշտադրում է կատարում քաղաքական մեծամասնության նման սահմանափակման միջոցով դատարանի կազմի վրա ազդելու մտադրության վրա կամ նույնիսկ այն տպավորությունն է ստեղծում, որ այն նպատակ ուներ դա անել, կարող է հստակ զգացվել։ Այս առումով նման միջոցը հստակ հակասում է ՍԴ դատավարների դատական գործառույթի իրականացման անկախությանը»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ