News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ջերմային ալիքների հաճախության եւ շոգի ուժի ալիքների ավելացում են գրանցել Երկրի բոլոր շրջաններում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Nature Communications-ը:

Հետազոտողները հաշվարկել են, թե ընդհանուր որքան ջերմություն է բերում իր հետ տաք եղանակն ամբողջ աշխարհում: Ամենավատ դեպքում Ավստրալիայում կումուլյատիվ ջերմությունն ամբողջ ամառային սեզոնի ընթացքում (աստիճանների գումարը նորմայից բարձր է) լրացուցիչ 80 աստիճան ջերմաստիճան էր կազմում, իսկ Սիբիրում եւ Միջերկրական ծովում՝ 200 աստիճան եւ ավել: Ըստ աշխատության հեղինակների՝ նրանք ոչ միայն անցած 70 տարվա ընթացքում ջերմային ալիքների հաճախականության աճ են նկատել ամբողջ աշխարհում, այլեւ՝ միտումի արագացում:

Յուրաքանչյուր տասնամյակ կումուլյատիվ ջերմությունն ուժեղանում է միջինում 1-4․5 աստիճանով: Որոշ տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը, Աֆրիկան ​​եւ Հարավային Ամերիկան, այս ցուցանիշը մեկ տասնամյակի ընթացքում հասնում է 10 աստիճանի: Այս աճը ձեռք է բերվում ավելի տեւական շոգ ժամանակահատվածների պատճառով: Ինչ վերաբերում է ջերմության ինտենսիվության բարձրացմանը, այսինքն՝ ջերմային ալիքի միջին ջերմաստիճանին, ապա արագացում այստեղ չի նկատվում:

1950-ից 2017 թվականների ընթացքում Միջերկրական ծովում ջերմային ալիքների աճ էր նկատվում երկու օր մեկ տասնամյակում: Սակայն 1980-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում այս միտումն արագացել  էր մինչեւ 6․4 օր մեկ տասնամյակում: Այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ամազոնկան, Բրազիլիայի հյուսիս-արեւելքը, Արեւմտյան Ասիան եւ Միջերկրածովյան տարածաշրջանը, ջերմային ալիքներում արագ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ Հարավային Ավստրալիայում եւ Հյուսիսային Ասիայում փոփոխությունները դանդաղ են:

Ըստ գիտնականների՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ գլոբալ տաքացումն արագանում է: Բայց անկախ նրանից՝ փոփոխություններն արագ են, թե դանդաղ, թերզարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներն անխուսափելիորեն կտուժեն ավելացող շոգից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել