News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՌԴ Դատավորների խորհրդի Էթիկայի հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի սոցցանցերում դատավորների վարքագծի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դատավորների խորհրդի նախագահ Վիկտոր Մոմոտովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ համացանցում դատավարություն վարելը դատավորների վրա պատասխանատվության լրացուցիչ բեռ է դնում, պահանջում է խստորեն պահպանել դատավարական օրենսդրության բոլոր նորմերը: «Գործընթացը վարելու ժամանակը զգալիորեն ավելացել է, համացանցը դատավարությունը դարձնում է թափանցիկ եւ բաց: Բայց դրան զուգահեռ դատական ​​կորպուսի եւ դատական ​​համակարգի բոլոր օղակների՝ համացանցի մեջ ակտիվ ներգրավումն ինչպես անվիճելի առավելություններ է տալիս, այնպես էլ սպառնալիքներ եւ վտանգներ է պարունակում»,- ասել է Դատավորների խորհրդի նախագահը:

Այդպիսի վտանգների թվում նա նշել է աշխատանքից դուրս դատավորների ներգրավումը համացանցի տարածքում, քանի որ այնտեղ տեղադրված անձնական կյանքի մասին ցանկացած տեղեկատվություն անմիջապես հանրային է դառնում: Օրինակ, թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցնելիս սոցիալական ցանցերում հրապարակումների պատմությունը կարելի է դիտարկել դատական ​​համակարգի հեղինակությանը վնաս պատճառելու տեսանկյունից: Մոմոտովը հավելել է, որ կարող է դիտարկվել նաեւ դատավորի ընտանիքի անդամների պահվածքը։

Նա նշել է, որ ԶԼՄ-ները կասկածանքով են մոտենում դատավորներին, հետաքրքրվում են դատավորների, նրանց ընտանիքների անձնական կյանքով՝ փորձելով սկանդալային նոտաներ գտնել նրանց վարքագծի մեջ: «Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության Դատավորների խորհրդի էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի ներկայիս իրավիճակները եւ համապատասխան առաջարկություններ նախապատրաստի համացանցում նրանց գտնվելու վերաբերյալ»,- ասել է Դատավորների խորհրդի նախագահը:

Մոմոտովը շեշտել է, որ Դատավորների խորհուրդը դեմ չէ նրանց ներկայությանը համացանցում, քանի որ կողմ է բաց եւ հասանելի երկխոսությանը: Բայց միեւնույն ժամանակ դատավորները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել