News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 7-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ դատական հավակնոտ բարեփոխումներին՝ Սահմանադրությանը եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ:

Անդրադառնալով 2019 թվականին Կառավարության մշակած բարեփոխումների օրակարգի ոլորտային փաստաթղթերին՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայության բարեփոխման ռազմավարություններին՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ դրանք մշակվել եւ իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության հովանու ներքո, մասնավորապես՝ ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում տրամադրված փորձագիտական եւ տեխնիկական աջակցությամբ:

Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է COVID-19 համավարակի ընթացքում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների կողմից մշակված մեծածավալ խորհրդատվական ուղեցույցներն ու օժանդակ նյութերը, որոնք անդամ պետությունների համար կարեւոր ուղենիշեր են համավարակին արձագանքելիս։

Նախարարի տեղակալը նշել է նաեւ, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունն առավել ինտենսիվ է համագործակցել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ, ինչը մի կողմից վկայում է կազմակերպության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վստահության, իսկ մյուս կողմի՝ անդամ պետություններում իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդման տարբեր հարցերով լավագույն գործելակերպերը զարգացնելու Հայաստանի հանձնառության մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ