News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր  խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն վերջերս հարցեր ուղղարկել լրատվամիջոցներին՝ գովազդի շուկայի հետ կապված:

«Վերջերս ՏՄՊՊՀ-ն հարցաշար էր ուղարկել լրատվամիջոցներին, որպեսզի ստանա տեղեկություններ գովազդների, որոշ ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Google Analitics-ի տվյալների վերաբերյալ: Ես ուզում եմ բացատրեք, թե որն է դրա նպատակը»,-ասաց նա:

Ի պատասխան Կարեն Սեդրակյանն ասաց. «2019 թվականին ունեցել ենք տարբեր բողոքներ գովազդի շուկայի հետ կապված, բայց ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել, որովհետեւ շատ նեղ բողոքներ են եղել: Եվ հանձնաժողովը որոշեց, ընդ որում, դա եղել է 2019-ին, որոշեց, որ 2020-ին գովազդի շուկան անպայման ուսումնասիրվի: Հարցաշարը կազմել է աշխատակազմը, չափորոշիչներ է դրել, դրանցով հարցաշարեր է կազմել, ուղարկել է համապատասխան տնտեսվարողներին, որոնց մեջ ընդգրկվում են TV-ներ, թերթեր, ինտերնետ, բոլորը: Այս պահին ուսումնասիրության փուլում է: Երբ ամբողջական ուսումնասիրությունը լինի, մենք ամբողջական պատկերը կներկայացնենք ԱԺ-ին եւ հանրությանը: Այս ամենն իր մեջ պարունակում է ընդամենը գովազդի շուկան ուսումնասիրելու նպատակ, այլ բան չկա»:

Կարեն Սեդրակյանը չկարողացավ պատասխանել Սամսոնյանի հարցին, թե ո՞ր լրատվամիջոցներին է ուղարկվել հարցաշարը, ի՞նչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները եւ ինչո՞ւ են ընտրողաբար ուղարկվել:

«Քանի որ աշխատակազմն է այդ հարցերով զբաղվել, հանձնաժողովը չի որոշել՝ որ տնտեսվարողներին ուղարկել, ինչ չափորոշիչներ են ընտրել, դրա համար չեմ կարող այդ հարցին պատասխանել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ