News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր հուլիսի 8-ին, շարունակվում է գործով վկաների հարցաքննությունը։

Նշենք, որ շարունակվում է Գագիկ Եղիազարյանի հարցաքննությունը։

«Գիշերվա ժամ էր, հստակ ժամը չեմ կարող հիշել, ընկերներով հերթափոխ էինք սահմանել։ Ես այդ պահին քնած էի, Սերգեյ Կյուրեղյանը եկավ ու ինձ արթնացրեց։ Ես գտնվում էի եռահարկ շինության պահեստային շինությունում։ Կյուրեղյանը եկավ ու ինձ ասաց՝ Պավլիկն ու Արամ վիրավորվել են։ Ես առանց վայրկյան կորցնելու գնացի դեպքի վայր։ Այդ պահին մեր ընկերներից Սեդրակ Նազարյանը ռադիոկապով մայոր Արթուր Վանեցյանի հետ պահանջում էր բժշկական օգնություն ուղարկել, որովհետեւ վիրավորել են։ Նա ասաց՝ Պավլիկին թուրքերը չխփեցին, դուք խփեցիք, այնտեղից եղավ պատասխան, որ բուժաշխատողներ չեն լինելու, թող իրենք դուրս գան, Սեդրակի պատասխանը՝ ինչպե՞ս իրենք դուրս գան, եթե երկուսին էլ ոտքերից խփել եք, այնտեղից՝ բա դուք հանեք, այստեղից՝ մենք ինչպե՞ս հանենք, այնտեղից՝ լավ, եկեք սայլակներից տանք»,- պատմեց նա։

Եղիազարյանն ասաց, որ այդ պահին տղաներից շատ մարդ չկար, առաջինը ինքն ու Արամ Հակոբյանն են պատրաստակամություն հայտնել գնալ եւ բերել սայլակները. «Գնացինք, այնտեղ էին սպառնալից տեսքով հատուկ ջոկատայինները, որոնք մեզ սայլակ տրամադրեցին։ Մեզնից պահանջեցին, որ առանց ձենքերի բերենք տղաներին։ Այդտեղից մեզ համար արդեն պարզ էր, որ մեզ չեն թողնելու վերադառնալ, սակայն մեր ընտրությունը շատ չէր, կամ պետք է թողնեինք տղաները արնահոսեին ու մահանային կամ հանեինք, բնականաբար, կանգ առանք երկրորդի վրա»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ