News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության բաժնից։ Լրագրողների հետ զրույցում Սամսոնյանն ասաց, որ ոստիկաններն իրեն բերման էին ենթարկել դիմակը ոչ պատշաճ կրելու համար։

«Ինձ բերման ենթարկեցին, որովհետեւ գործով իշխանությունները բառից բուն իմաստով ատում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանները դարձել են այս մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին։ Ոստիկանությունն ամեն ինչ ուզում էր անել. ես ծխում էի, ծխելուս ընթացքում դիմակս իջեցրել էի, բնականաբար, ոչ ոք դիմակով չի կարող ծխել։ Ծխախոտս աղբարկղի մեջ նետելիս արդեն ոստիկանը մոտենում էր ինձ։ Երբմոտեցավ ինձ, ասացի, որ ծխում էի, հիմա դիմակս կբարձրացնեմ։ Այդ ընթացքում ոստիկանն ինձնից պահանջում էր անձը հաստատող փաստաթուղթը, ես ցույց էի տալիս, հետո ասում էր՝ տուր ես բռնեմ, ասում էի՝ ոչ եւ այլն։ Մոտենում է ալեհեր մի Նիկոլ Փաշինյան, առանց դիմակի եւ ասում է՝ այդ ո՞վ է սուտասանը, ես էլ ասում եմ՝ քո սիրելիս Նիկոլն է սուտասան։ Եվ կապիտանը լուրջ հետեւում է, թե ինչպես է այդ սադրիչը, որը եկել էր որ մի հատ ապտակ հասցնեի ու դառնա խուլիգանության մասնակից։ Այդ մարդու որեւէ արձանագրություն չկազմեցին։ Ցավոք, Ոստիկանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը»,- պատմեց Նարեկ Սամսոնյանը։

Հարցին՝ արդյոք ինքը բողոքարկե՞լու է կազմած արձանագրության դեմ, թե ոչ, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ բողոքարկելու կարիք չկա. «Ես ասել եմ՝ կտուգանվեմ, երբ ողջ ոստիկանական համակարգը կսկսի հաց ուտել եւ ծխել դիմակը բերանին դրած։ Երբ ոստիկանապետը ցույց տա, որ ինքը տանը դիմակը բերանին դրած հաց է ուտում, ես պատրաստ կլինեմ այդ տուգանքը տասնապատիկ մուծել։ Ես որեւէ խախտում թույլ չեմ տվել։ Ոստիկանության կողմից փորձ է արվել ինձ կանգնեցնել, որպեսզի որեւէ սադրիչ մոտենա, ես հարվածեմ նրան ու ինձ տանեն այդ հոդվածով, չի ստացվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ