News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հունիս ամսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմինը։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ Ակունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838հա մակերեսով եւ 1.0692հա մակերեսով արոտավայր հողատեսքից՝ 2017թ. հունիսի 17-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով եւ ընդերրքօգտագործման պայմանագրով՝ ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում եւ պետական գրանցում չի ստացել։

Համայնքի ղեկավարը՝ 30.04.2020թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահն եւս աշխատանքները դադարեցված չեն եղել։

Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու եւ փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներին փաստաթղթեր չեն ներկայացվել։

Այսպիսով, ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաեւ հողօգտագործումն է ինքնակամ, որի արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել եւ չի մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով Տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

Տպել
Ամենաշատ