News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Amazon ընկերությունն իր աշխատակիցներին խնդրել է ջնջել TikTok-ը, ապա հայտարարել է, որ այդ խնդրանքը սխալմամբ է ուղարկել, հաղորդում է BBC-ը:

«Անվտանգության ռիսկերի հետ կապված հավելվածն այլեւս չի թույլատվրում բջջային սարքերում, որոնք հասանելիություն ունեն Amazon-ի էլեկտրոնային հասցեին»,-ասվում է ընկերության նամակում:

Ավելի ուշ ընկերությունը հայտարարել է, որ այդ խնդրանքը սխալմամբ է ուղարկել՝ նշելով, որ TikTok-ի հետ կապված քաղաքականությունը չի փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ