News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության եւ ԱՄՆ Աէրոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային գործակալության (NASA) ներկայացուցիչները Լուսնի յուրացման մասին հռչակագիր են ստորագրել, հաղորդում է Nikkei թերթը:

Նշվում է, որ հռչակագիրը ենթադրում է ճապոնական կողմի մասնակցություն Gateway լուսնաշուրջ կայանի ծրագրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիան հայտարարել էր լուսնային ծրագրին միանալու մտադրության մասին 2019-ի հոկտեմբերին:

2019-ի գարնանը NASA-ն հայտարարել էր, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրը ստացել է Artemis (Արտեմիս) անվանումը։ Այն բաղկացած կլինի երեք փուլից՝ առաջին (Artemis 1), որով նախատեսվում է անօդաչու թռիչք Orion նավի վրա տեղադրված Space Launch System (SLS) հրթիռով Լուսնի շուրջ եւ նրա վերադարձ Երկիր 2020 թվականի երկրորդ կեսին։ Երկրորդ փուլը (Artemis 2) նախատեսում է Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք անձնակազմով, 2022 թվականին։ Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն կիրականացնի աստղագնացների վայրէջք Լուսնի վրա 2024 թվականին։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ