News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 06
USD
521.04
EUR
625.46
RUB
6.97
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 21։20-ի սահմաններում Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Դ-ն Այգեզարդ գյուղի Ղարիբյան փողոցի 12 տան դիմաց իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Թորգոմ Մ-ին պատկանող կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մ-ին պատկանող կայանված ՎԱԶ 211440 մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Արմեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ