News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները,, նկատելով, որ «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  ուղևորի առկայության պայմաններում, չի կրում պաշտպանիչ դիմակ, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Սակայն մեքենայի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ և ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Վերջինիս հայտնաբերելուց հետո,  ոստիկանի օրինական պահանջները և ՀՀ Պարետի թիվ 92 որոշման պահանջները չկատարելու համար բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչներ, որոնք հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, խոչնդոտել նրանց օրինական գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը՝ 34-ամյա տղամարդը,  կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ. բռունցքով 2 անգամ հարվածել է նրանցից մեկի որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պոկել է վերջինիս կրծքանշանը և գցել գետնին, որից հետո արմունկով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Եղեգնաձոր քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ