News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը:  Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը:  Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:

Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ...

Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում...

Թող Ձեր հոգին լույսերում հանգչի...

ՀԳ- Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա: Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է PepsiCo-ի նախկին ղեկավար Դոնալդ Քենդալը
Ձեռնարկատերը մահացել շաբաթ բնական մահով իր տանը․․․
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նոր նախաձեռնությունը. Բարեգործություն հանուն ապագայի
Անցնելով ստեղծագործական ճանապարհ՝ Սերգեյ Սմբատյանը այսօր արդեն զբաղվում է բարեգործությամբ և այս իր գործունեությունը ուղղված է Հայաստանի պատանիների կրթությանը...
Մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը...
Վախճանվել է իրանահայ վաստակավոր ուսուցիչ եւ գրող Աստղիկ Բաբայանը
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում…
86 տարեկանում մահացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ասյա Դադայանը
Հեղինակ է 30 գիտական հոդվածների…
Արթուր Կոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին՝ Շերլոք Հոլմսի քրոջ մասին նոր ֆիլմի համար
2014-ին գրողի ժառանգները կորցրել են նրա ստեղծագործությունների մեծ մասի նկատմամբ հեղինակային իրավունքը․․․
Ամենաշատ