News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ 21 օր առաջ եւ որեւէ բան չի փոխվել․  Հանրապետության նախագահը շատ ցուցադրական ձեւով ձեռքերը «լվաց» Սահմանադրական դատարանը վերցնելու իշխող քաղաքական ուժի գործողություններից, այսինքն, մի կողմից՝ չօգտվեց պետության նախագահի լիազորություններից, չփորձեց կանխել սահմանադրական կարգի տապալումը, բայց մյուս կողմից՝ չցանկացավ այս գործընթացի հանցակիցը դառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 22-ին, հայտարարել է «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Իմ պատկերացմամբ՝ այս օրենքի ստորագրել-չստորագրելը որեւէ նշանակություն չուներ իշխող քաղաքական ուժի տեսանկյունից եւ զարմանում եմ, որ դրան որոշակի իրավական հետեւանքներ են տրվում, որովհետև իշխող քաղաքական ուժը՝ ի դեմս առաջին դեմքի՝ վարչապետի, դեռեւս հունիսի 26-ին, ժամը 00.03-ին հայտարարեց, որ ՍԴ 3 դատավորները այլեւս դատավոր չեն, ավելին՝ հայտարարեց, որ բոլորը պետք է ի գիտություն ընդունեն այս նոր իրավիճակը։ Դրա հիման վրա ոստիկանությունը ներս չթողեց դատավորներից մեկին եւ հայտարարեց, որ մյուսներին եւս չի թողնելու, եւ այս ամենի հետեւանքով, ըստ իշխող քաղաքական ուժի, այն կարգավորումները, որոնք նրանք ցանկանում էին ուժի մեջ մտցնել, արդեն ուժի մեջ մտած են, թե ինչ է սրանից փոխվում, անհասկանալի է։ Այս տեսանկունից դա դարձել է ինչ-որ ձեւական բան. իշխող քաղաքական ուժի տեսանկյունից ոչինչ չի փոխվում, իսկ մյուս կողմի տեսանկունից նույնպես ոչինչ չի փոխվում, որովհետև իշխող քաղաքական ուժը ուժային մեթոդներով վերցրեց ՍԴ-ն եւ իրականացրեց մի բան, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել, որը, ցավոք սրտի, դուռ է բացում հետագայում ցանկացած սահմանադրական կարգի տապալում իրականացնելու համար եւ, ցավոք սրտի, դրան որեւէ բանով հակազդել հնարավոր չէր։ Այն մարդիկ, որ իրականացրեցին այդ ամենը, իրենք իրենց առաջին հերթին զրկեցին իրավունքի պաշտպանությունից», ասել է իրավապաշտպանը։

ՍԴ դատավորի նոր թեկնածուների առաջադրման թեմայով Ռուբեն Մելիքյանը նշել է, որ de facto դատավորների թեկնածուներ առաջադրելու մասին է խոսքը, բայց այդ ամենը նշված էր նաեւ Սահմանադրությամբ եւ դա, իշխող քաղաքական ուժի տեսանկյունից, հնարավոր էր իրականացնել հունիսի 26-ից սկսած։

«Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար պաշտոնազրկելուց հետո իր օրակարգով առաջ շարժվելու դեպքում, իշխող ուժը պետք է արդեն սկսի 3 դատավորների թեկնածուների առաջադրման գործընթացը։ Առաջինը վարչապետն է, երկրորդը Հանրապետության նախագահն է եւ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Բոլոր այն իրավաբանները, որոնք  կհամաձայնեն գնալ այս ճանապարհով, պետք է գիտակցեն, եւ վստահ եմ, որ գիտակցում են, որ ինչպես նրանք ապօրինի կնշանակվեն, որեւէ մեկը երաշխավորված չէ ցանկացած ձեւով այդ աթոռից դուրս հանելու որեւէ տարբերակից։ Եվ իրավաբանորեն ցանկացած տարբերակ, որը կբերի այդ անձանց ապօրինի զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն, չի լինի ապօրինի»։

Իրավապաշտպանը կարծում է, որ ՍԴ պաշտոնազրկված դատավորների դիմումը Եվրադատարանը կբավարարի, բայց այստեղ խնդիրն այն է, թե որքանով հետեւողական կգտնվի ՄԻԵԴ-ը իր իսկ գործունեության հիմքում դրված արժեքները պաշտպանելու գործում։

«Դեռ 2020 թվականի հունվարին ներկայիս դատական տարվա բացման միջոցառումներին շատ մեծ ուշադրություն է դարձվել Եվրոպական դատարանի կողմից հենց դատավորներին պաշտպանելու մեխանիզմներին։ Մենք էլ տեսնենք, թե ՄԻԵԴ-ը որքանով է հետեւողական։ Ամեն դեպքում, իմ պատկերացմամբ, այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան Եվրադատարանն է, այլ մենք ենք, այն է, որ այս ամենը՝ առաջինը, շատ վատ նախադեպ ձեւավորեց, որը շատ մեծ հավանականությամբ աշխատելու է հենց այդ նախագիծը ստեղծողների դեմ, որովհետև եթե նրանք նախկինում պաշտպանված էին իրավունքով, այսօր դժվար է այդ պնդումը կրկնել, եւ երկրորդը, որ կարեւոր է, մեզ ազատեց եվրոպական կառույցների՝ իրականում գոյություն չունեցող բարձր հեղինակության մասին պատրանքներից։ Մեր իրավաբանությունը վերջին 10-20 տարիների ընթացքում կառուցված էր այն, ինչպես պարզվեց, կեղծ պնդման վրա, որ մենք, ի դեմս Եվրոպայի, գործ ունենք սկզբուքային, արժեքաբանական իրավաբանական հանրույթի հետ։ Ցավոք սրտի, կամ գուցե նաեւ բարեբախտաբար, մենք այսօր լիարժեք հնարավորություն ունենք ձերբազատվել այդ պատրանքներից, որովհետեւ եվրոպական կառույցները, հստակ արձանագրելով, որ տեղի է ունեցել սահմանադրության խախտում, Եվրոպայի հանդեպ ստանձնած պարտավորությունների խախտում, ափոսանք հայտնելով դրա համար, ոչ մի այլ բան չիրականացրին։ Դա պարզապես մեր իրավաբանությանը հնարավորություն է տալիս այդ կաշկանդվածությունից դուրս գալ եւ մեր արդարության չափը որոնել եւ գտնել մեզանում, այլ ոչ թե եվրոպաներում եւ մենք դա անելու բոլոր հնարավորություններն ունենք»։

ՄԻԵԴ-ի որոշումից հետո պաշտոնազրկված դատավորների եւ Հրայր Թովմասյանի՝ իրենց պաշտոնին վերադառնալու հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ նման նախադեպ ՄԻԵԴ-ն ունի ուկրաինական գործերից մեկով, երբ Եվրադատարանը ոչ միայն խախտումն էր ճանաչել, այլեւ հստակ նշել էր, որ խախտումը վերացնելու միակ հնարավոր տարբերակը պաշտոնի վերականգնումն է․

«Բայց ես սա չեմ համարում առաջնային, որովհետեւ Եվրոպան հնարավորություն ուներ կանխել Հայատանում սահմանադրական կարգի տապալումը, պաշտպանել իր իսկ հռչակած արժեքները, որոնց մի փոքր խնդիրները այդքան տարիներ շարունակ բարձրաձայնվում են, բայց կարծում եմ՝ քաղաքական որոշում կայացվեց, որ պետք չէ այդպես վարվել»։

ՍԴ-ում այժմ ստղծված իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպանը նշել է, որ «անկախ ամեն ինչից՝ 6 դատավորն այն կազմը չէ, որով հնարավոր է գործերը պատշաճ քննել»։

«Հատկապես հատուկ երեսպաշտների համար հիշեցնենք, որ մոտ 1 տարի մեկ դատավորի տեղ էր ազատ, որը հետո լրացվեց Վահե Գրիգորյանի կողմից, եւ բոլորը դրանից էին խոսում, որ ՍԴ աշխատանքները տուժում են, որովհետև այդ մեկ տեղը թափուր էր։ Մենք հիմա գիտենք, որ այդ մեկ տեղը ինչպես թափուր էր, այդպես էլ մինչեւ վերջերս մնացել էր, որովհետև այդ մեկ դատավորը իր գործառույթները չէր իրականացնում մինչեւ վերջերս, հիմա էլ կարծես դեռ չի իրականացնում. նիստ պետք է լինի, որ գա։ Հիմա մենք ունենք երեք դատավորի թափուր տեղ, եւ որեւէ մեկը չի կարող պնդել, որ դատավորները իրավունք չունեն լինել արձակուրդում։ Դրա համար էլ ինը դատավոր է լինում, որ դատարանը նորմալ շարունակի իր գործունեությունը։ Այսինքն այստեղ մեղադրել Հրայր Թովմասյանին եւ Արեւիկ Պետրոսյանին արձակուրդ գնալու համար, երեսպաշտություն է։ Այնուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ իշխանությունները շատ արագ կգտնեն 2-3 մարդու, որոնք պատրաստ կլինեն այդ պաշտոնը ստանձնել՝ չնայած բոլոր ռիսկերին, եւ շուտով մենք կունենանք ՍԴ-ում վեց դատավոր եւ երկու կամ երեք դե ֆակտո դատավոր, այսինքն դատավորների պաշտոնը զբաղեցրած անձիք, որոնց կարգավիճակը կասկածի տակ է», ասել է իրավապաշտպանը։

Մամուլում շրջանառվող՝ Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի, Արտակ Զեյնալյանի թեկնածության հավանականության մասին Ռուբեն Մելիքյանը կարծիք է հայտնել, որ այստեղ խնդիրը անձնական չէ, այլ այն, որ «ցանկացած իրավաբան, անգամ եթե նախկինում ունեցել է մեր իրավաբանության, մեր հայրենիքի առջեւ մատուցած ծառայություններ, համաձայնելով գնալ այս ճանապարհով, մեծ հարված է հասցնում իր հեղինակությանը, որովհետեւ ապօրինի ճանապարհով ազատ մնացած պաշտոնի է հավակնում։ Դա մեղմ ասած բարոյական վարքագիծ չէ։ Ինչ վերաբերվում է նշված անձանց, չէի ուզի քննարկել, որովհետեւ հիշում եք, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը հրապարակավ հայտարարեց, որ այդ խոսակցությունների 99 տոկոսը իրականությանը չեն համապատասխանում եւ առանց որեւէ պաշտոնական հաստատման թեկնածուներ քննարկելը համարում եմ ոչ տեղին եւ ոչ նպատակահարմար»։

Իրավաբանը համարում է, որ ՍԴ-ում արդեն իսկ ճգնաժամ է․

«ՍԴ-ում ճգնաժամի մասին իշխող քաղաքական ուժը խոսում էր սկսած 2019 թվականի հունիսի 20-ից, բայց մինչեւ վերջերս ՍԴ-ում ճգնաժամ գոյություն չուներ, հիմա արդեն այնտեղ ճգնաժամ է եւ այն ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի, հակասահմանադրական գործունեության արդյունքում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
«Միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է». Արման Սաղաթելյան
Ո՞վ է դատավորը ռեալ-պոլիտիկին, երբ նպատակն արդարացնում է միջոցը։ Ու այո, պետք է լռել, երբ…
Ամենաշատ