News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով IDBank-ի ու Idram-ի համագործակցության արդյունավետությունը՝ ընկերությունները հայտարարում են ռազմավարական համագործակցության ընդլայնման մասին եւ օգտատերերի լայն շրջանակի առաջարկում են համատեղ թվային նոր ծառայություններ։

Այսօր կայացած առցանց շնորհանդեսի ընթացքում ընկերությունները ներկայացրեցին «Rocket line» նորարար թվային պրոդուկտը։

«Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք համագործակցության նոր պտուղը՝ Rocket line-ը։ Դա թվային գործիք է անհպում եւ առցանց գնումների ոլորտում, որը նորույթ է հայաստանյան շուկայում», - ասաց IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։ Նրա խոսքով Rocket line-ը  կարելի է անվանել նաեւ հեղափոխական թվային ապառիկ, բայց՝ ավելի հարմարավետ եւ ամբողջական, քան մինչ օրս հնարավոր էր պատկերացնել։ 

Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ իր խոսքում նշեց, որ Rocket line-ը լիարժեք վճարման ազատություն է տալիս հաճախորդներին։ «Եթե մեզ բոլորիս ծանոթ ապառիկը սահմանափակում է այն խանութների ցանկը, որտեղից կարող ենք ապրանք ձեռք բերել ապառիկով, ապա Rocket line-ը լայն ընտրություն է տալիս․ այն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարումը Idram-ով՝ 300-ից ավելի ծառայություններից օգտվելիս, 3000-ից ավելի վաճառակետերում QR եւ NFC-ով վճարելիս եւ անգամ 300-ից ավել առցանց խանութներում, եթե այնտեղ ինտեգրված է Idram-ով վճարելու հնարավորություն։

Շնորհանդեսին ներկայացվեցին Rocket line-ի առավելությունները․

  • Միաժամանակ Բանկի եւ Idram-ի հաճախորդ հանդիսացողների համար նախահաստատված սահմանաչափ․ առցանց ավելացման հնարավորությամբ
  • Չկա մարման պարտադիր գրաֆիկ. Հաճախորդը իր ֆինանսական միջոցների կառավարման ճկուն գործիք է ստանում․ ընտրած 3 կամ 6 ամսվա ընթացքում հնարավոր է մարել ըստ հարմարության
  • Rocket Line-ով կարող ենք վճարել նույնիսկ առօրյա գնումների համար, այնպիսի իրեր կամ ապրանքներ գնելիս, որոնց դեպքում երբեք ապառիկ չի կիրառվել նախկինում․ անգամ կոմունալները վճարելիս, սրճարանի հաշիվը փակելիս կամ սուպերմարկետում գնումները կատարելիս,
  • Աշխատում է եւ՛ հավելվածով, եւ՛ վեբ տարբերակով,
  • Գործընթացն արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է եւ արագ,
  • Օգտվելը չափազանց հեշտ է․ հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես պետք է ընտրել «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»։

Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը ներկայացնելով պրոդուկտի առանձնահատկությունները՝  նշեց, որ Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի եւ IDBank-ի հաճախորդներին առանց որեւէ ջանք թափելու Idram հավելվածում եւ IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից։ «Rocket line-ի նվազագույն նախահաստատված սահմանաչափը՝ 10․000 դրամ, Բանկում այն անվանում են welcome limit,  եւ այն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idramպրեմիում պլյուս կարգավիճակ։  Անձնական սահմանաչափը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամ գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս»։

Եթե IDBank-ի հաճախորդ չեք, սահմանաչափից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում Idram բջջային հավելվածի միջոցով եւ դառնալ բանկի հաճախորդ։ Նաեւ կա հնարավորություն բարձրացնել Rocket line-ի սահմանաչափը․ դրա համար ընդամենը մի քանի քայլով հենց Idram հավելվածից կամ IDBanking.am հարթակից համապատասխան կոճակը սեղմելով՝ կարելի է դիմել Բանկ եւ հաշված վայրկյանների ընթացքում ստանալ Ձեր վարկային պատմությանն ու  վարկարժանությանը համապատասխանող՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամ անձնական սահմանաչափ։

Շնորհանդեսի մասնակիցները նշեցին, որ Rocket line-ի անձնական սահմանաչափը հնարավոր է ստանալ մի քանի պարզ քայլով, օգտատիրոջը տրամադրված, ինչպես նաեւ նրա կողմից օգտագործված գումարի չափը տեսանելի կլինեն Idram հավելվածում եւ IDBanking.am հարթակում, իսկ այն մարելը նույնքան հեշտ է, որքան ստանալը․ ամեն ինչ՝ առցանց, արագ եւ հարմարավետ։

Շնորհանդեսի ավարտին Բանկի եւ Idram-ի աշխատակիցները փորձարկեցին պրոդուկտը։

Rocket line-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ