ՌԴ ԱԴԾ-ն կազմել է շրջանների ցուցակը, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրման ռիսկի գոտում, հաղորդում է Ura.ru-ն:
Կայքի աղբյուրի հաղորդմամբ՝ այդ գոտում են Մեծ Ուրալի 2 շրջանները՝ Կուրգանի մարզը եւ Պերմի երկրամասը:
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրման հետ կապված ՌԴ շատ շրջաններ վերահսկողության տակ են առել սփյուռքի հետ աշխատանքը»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ ԱԴԾ-ն կհետեւի հայերի եւ ադրբեջանցիների փոխազդեցությանը:
Պերմի ուժային գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում, ուժայինները ստուգում են ազգային զանգվածային կուտակումների վայրերը:
Կուրգանի ուժային գերատեսչության աղբյուրն էր վստահեցրել է, որ չի խստացրել սփյուռքի նկատմամբ հսկողությունը: Այս պահին այդ երկու ազգերի ներկայացուցիչների միջեւ կոնֆլիկտ չկա:
«Կա մտավախություն, որ ԼՂ հակամարտության պատճառով հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ոլորտների վերաբաշխում տեղի կունենա: Այժմ նրանց միջեւ կիսված են շուկաները: Սփյուռքի ներկայացուցիչները սկսել են ուշադիր հետեւել կոնֆլիկտին»,-հայտնել է ԱԴԾ-ին մոտ կանգնած աղբյուրը: