News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտում գրանցվել է աննախադեպ՝ 19 % անկում։ NEWS.am–ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ վերջին 25 տարում, այս ոլորտում նման անկում չէր գրանցվել։

Նրա խոսքով՝  անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած լոգիստիկ և արտադրության սահմանափակման խնդիրներն են։

«Հայաստանի ծխախոտի շուրջ 70 %–ը արտահանվում էր դեպի Իրաք, իսկ արտահանման ճանապարհն անցնում է կորոնավիրուսի սկզբնական տարածման խոշորագույն օջախներից մեկով՝ Իրանով, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում արտահանելիս։ Օրինակ՝ 2020թ. հունվար–մայիս ամիսների ընթացքում դեպի Իրաք արտահանումը նվազել է 9,7 %–ով, ինչը ևս փաստում է, որ ծխախոտի արտահանումն այս ուղղությամբ նվազել է։ Բացի այդ, ի տարբերություն հանքարդյունաբերության, ծխախոտ արտադրող ձեռնարկությունների գործունեությունը դադարեցվել կամ սահմանափակվել էր մարտ–ապրիլ ամիսների ընթացքում, ինչի արդյունքում հազարավոր աշխատողներ պարապուրդի մատնվեցին, և նաև այս ոլորտի հետ փոխկապակցված ձեռնարկություններ ևս տուժեցին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ 2019թ. ընթացքում ծխախոտը կազմում էր մեր արտահանման շուրջ 11 տոկոսը, ինչն ըստ նրա՝  ևս մեկ անգամ փաստում է այս ոլորտի կարևորությունը մեր տնտեսության և ազգաբնակչության  համար։

«Բացի այդ, ծխախոտ արտադրող խոշորագույն ընկերությունները հանդիսանում են խոշոր հարկ վճարողներ, դրանցից «Գրանդ–Տոբակո» ընկերությունն օրինակ՝ այս տարվա  հունվար–հունիս ամիսներին գլխավորում էր խոշոր հարկ վճարողների ցուցակը և այս ընթացքում պետությանը վճարել  է 26,3 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը  7,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշը ևս փաստում է այս ոլորտում առկա անկման մասին։ Սա այն դեպքում, երբ 2020թ. հունվարի 1–ից 10 տոկոսով ավելացել է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը»,–ասաց նա։  

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտում արձանագրված 1,5 տոկոս աճին, Սուրեն Պարսյանը նշեց, որ այդ աճը գրեթե ամբողջությամբ ապահովվել է հանքարդյունաբերության և ոսկերչության հաշվին։

«Արդյունաբերության մնացած ճյուղերում գրանցվել է անկում, սակայն հատկապես մտահոգիչ է ծխախոտի արտադրության ցուցանիշները։ Հաշվի առնելով այս ոլորտի նշանակությունը մեր տնտեսության և ազգաբնակչության համար, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ծխախոտագործական ընկերությունների արտադրության և  արտահանման  հիմնախնդիրները բացահայտելու և դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 4,7 տոկոս անկում է ունեցել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ