News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լյուբերցիում իրավիճակը հանդարտ է: Քաղաքի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ ոչ մի սրացում չի դիտվում, նոր ձերբակալություններ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Լյուբերցիում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 12 հայ, որոնցից 11-ին փաստաբանների միջամտության եւ ջանքերի շնորհիվ նախօրեին ազատ են արձակել:

«Այս անձանց ազատման գործին մասնակցել է 4 փաստաբան: Ռուսաստանում գործում է նաեւ Ռուսաստանի հայերի միությունը, սակայն նրանք կա՛մ չեն կարողացել, կա՛մ պարզապես չեն փորձել որեւէ բան ձեռնարկել: Մենք նրանց կողմից որեւիցե աջակցություն չենք ստացել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ակտիվություն եւ աջակցություն է դրսեւորել միայն քաղաքի հայ համայնքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լյուբերցիում ադրբեջանցիներին պատկանող ռեստորանի վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել էր 12 հայ:

Այս միջադեպից հետո Լյուբերցիում եւ ամբողջ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները սկսել էին կանգնեցնել հայկական համարանիշներով մեքենաները եւ հայերին ձերբակալել: Նրանց անձը պարզելուց հետո քաղաքացիներին ազատ էին արձակում: Ընդ որում՝ 15 մարդ տուգանվել է 1000-1500 ռուբլով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ