News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսից Բոտսվանայում սատկել է ավելի քան 300 կենդանի: Երկրի իշխանություններն ու կենսաբանները դեռ բացատրություն չունեն, որ մի տարբերակ չի հաստատվել: Այնուամենայնիվ, կա ենթադրություն, որ կենդանիները սատկել են տոքսինի պատճառով:

Բոտսվանայի ազգային պարկերի եւ վայրի բնության դեպարտամենտի տնօրեն Սիրիլ Տաոլոն հայտնել է, որ հավանական պատճառը բնական տոքսինն է: Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ դա չի եղել որսագողերի մեղքով, քանի կենդանիների մարմինների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նրանց մեղքը հերքվել է նաեւ այն պատճառով, որ որսի սեզոնը բացված չի եղել, հաղորդում է Naked-Science-ը:            

Երկար ժամանակ մասնագետները համարում էին, որ պատճառը ժանտամահ վարակն է, սակայն թեստերը վիրուսներ եւ բակտերիաներ չեն հայտնաբերել:

Տաոլոն նշել է, որ այժմ բոլոր հետազոտություններն ուղղված են տոքսինների որոնմանը, որոնք կարող էին հայտնվել սննդի եւ ջրի մեջ: Նա նաեւ հավելել է, որ ուսումնասիրվում են առավել հավանական պատճառները, ապա անցնում ոչ այդքան տարածվածներին, ապա դրանք ստուգվում են լաբորատոր թեստերի միջոցով: «Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս հստակ տեղեկություն տրամադրել»,-հավելել է նա:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ