News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոմպակտ Ford Maverick պիկապի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի. նորույթը կլինի չորսդռնանի եւ Ranger-ից մեկ աստիճան ցածր կլինի մոդելային շարքում, գրում է Motor-ը:

«Ֆորդ» ընկերության մատակարարներից մեկի աշխատակիցը թեմատիկ ֆորումին որոշ մանրամասներ է բացահայտել հաջորդ նոր մոդելի վերաբերյալ. ըստ նրա՝ Ford Maverick-ի դեբյուտը կլինի հաջորդ տարի։ Պիկապը կլինի չորսդռնանի եւ 60 սմ-ով ավելի կարճ բեռնային պլատֆորմով, քան ավագ Ford Ranger մոդելի դեպքում էր, որի մոտ այն ​155-185 սանտիմետր երկարություն ուներ՝ կախված մոդիֆիկացիայից: Նորույթի արտադրության առաջին լիարժեք տարում Ford-ն ակնկալում է հավաքել Maverick-ի առնվազն 100 հազար օրինակ, ինչը 10 հազարով ավել է, քան 2019 թվականին վաճառված Ranger պիկապների քանակը:

Խնայման նկատառումներից ելնելով՝ Maverick-ի համար բաղադրիչներից շատերը փոխառվելու են Transit Connect van-ից, այդ թվում՝ 165 ձիաուժ 2.0 լիտրանոց չորս մխոց շարժիչը, որը աշխատում է ութ աստիճանավոր ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփի հետ տանդեմով: Որպես այլընտրանք՝ Ford-ը Maverick-ի գնորդներին կառաջարկի 1․5 լիտրանոց 184 ձիաուժ հզորությամբ «տուրբո-եռյակը», ինչպես Bronco Sport քրոսովերի դեպքում էր: Կոմպակտ պիկապը հիմնված կլինի ձգված եւ ուժեղացված C2 պլատֆորմի վրա, որը ծանոթ է ներկայիս Focus ընտանիքից եւ Kuga քրոսովերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ