News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Լոս Ալամոս Ազգային լաբորատորիայի ֆիզիկոսները ստեղծել են քվանտային համակարգչի միջոցով ժամանակի մեջ ճանապարհորդելու սիմուլյացիա, որի արդյունքում եկել են եզրահանգման, որ տեսականորեն պատմության ճշգտրումը չի կարող առաջացնել մեծ խնդիրներ, գրում է Science Alert-ը։

«Թիթեռի էֆեկտը» եզրույթ է, որը նշանակում է մեծ եւ լուրջ հետեւնքներ համակարգի վրա չնչին փոփոխությունների արդյունքում։

Այդ թեմայի շուրջ ամերիկյան կինեմատոգրաֆներն անգամ նույնանուն ֆիլմ են նկարահանել։

«Քվանտային համակարգչում չկան ժամանակին հակառակ էվոլյուցիան մոդելավորելու կամ դեպի անցյալ գործընթացն ուղղելու մոդելավորման խնդիրներ»,-հայտարարել է ֆիզիկոս տեսաբան Նիկոլայ Սինիցինը։

«Մենք տեսել ենք՝ ինչ է տեղի ունենում բարդ քվանտային աշխարհի հետ, եթե մենք կատարենք ճանապարհորդություն ժամանակի մեջ, պատճառում ենք փոքր վնաս եւ վերադառնում։ Մենք հայտնաբերել ենք, որ մեր աշխարհը մնում է նույնը, ինչը նշանակում է, որ քվանտային մեխանիկայում չկա թիթեռի էֆեկտ»,-ամփոփել է Սինիցինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ