News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը կարծում է, որ Աչաջուր համայնքի ծննդատունը փակելու՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումը նշանակում է ջուր լցնել թշնամական պետության ջրաղացին:

«Սրանից մեծ սխալ և ազգադավաճան մոտեցում ես չեմ կարող դիտարկել, քանի որ պետության պարտքն է սրբորեն հետևել համայնքների համահունչ զարգացմանը և նպաստել, որ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղերի նման կենտրոններն ուժեղանան և մարդն ստիպված չլինի այդտեղից թողնել, հեռանալ»,- այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նախկին պատգամավորը:

Արագած Ախոյանը համոզված է, որ ծննդատները փակելու որոշում կայացնող պաշտոնյան հավանաբար չգիտի, թե ձմռանն օրինակ իրավիճակ է Ծաղկահովիտում, երբ ճանապարհները փակվելու պատճառով հաճախ ստիպված են լինում հղի կնոջը սահնակով տեղափոխել մոտակա բուժհաստատություն. «Ո՞վքեր են սրանց տերերը, ովքե՞ր են պատվիրում, ի՞նչ ծրագիր են իրականացնում, սահմանամերձ գյուղե՞րն են թուլացնում: Ժողովուրդն այս ամենը չի ուզում, նրանք զզվել են: Չեք մտածո՞ւմ, որ ժողովուրդը մի օր ձեզ աղբամանը կգցի, Արսեն Թորոսյան ու Արայիկ Հարությունյան դուք ե՞րբ եք սիրելու այս ժողովրդին»:

Հիշեցնենք, որ 2020թ.-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է փոփոխություններ անել ծննդատների աշխատանքում և տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին: Մասնավորապես, Աչաջուր գյուղը տարեկան 110-120 ծնունդ էր ընդունում եւ սպասարկում նաեւ հարակից գյուղերին:  Չնայած ծննդատան աշխատակիցներն ու բնակիչները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում, խնդրով դիմել էին նաեւ վարչապետին, այնուամենայնիվ, հուլիսի 31-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ծննդատունը փակվեց:  Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին իր մոտ հաշվառված է 100 հղի, տարվա ընթացքում էլ 29 ծնունդ է գրանցվել

Տպել
Ամենաշատ