News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է  Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը:  NEWS.am-ի հետ զրույցում Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն ասաց, որ ծննդատան փակումը միայն դժվարություններ կառաջացնի 5000 բնակչություն ունեցող գյուղի եւ հարակից գյուղերի հղիների եւ ծննդկաների համար:

«Այսօր աղքատ ապրող ժողովրդի մոտ միայն դժվարություններ կառաջացնի այս ծննդատունը փակելը, չեմ կարծում` պետության համար դժվար էր պահել այս փոքր ծննդատունը: Պատճառաբանության մեջ նշվում է, որ մանկական մահացության հետ կապված միացվում են ավելի լավ պայմաններ ոնեցող ծննդատներին, սակայն 60 տարվա պատմության մեջ դեռ վատ դեպք չի գրանցվել այստեղ»,-ասաց նա:

Նա նշեց, որ նախարարի հրամանի հետ կապված դիմել է մարզպետարան, դեռ պատասխան չի ստացել:

Այս պահին բժիշկ-գինեկոլոգի մոտ հաշվառված են 100 հղիներ, տարվա ընթացքում էլ 29 ծնունդ է գրանցվել:

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:

Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի, սակայն ապարդյուն»:

Տպել
Ամենաշատ