Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։ Այս մասին հոկտեմբերի 29-ին արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բայց անգամ դա չի զսպում Ադրբեջանին։ Ճիշտ հակառակը՝ նա գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Ադրբեջանի իրագործած ցեղասպանությանն ու դրա տարբեր դրսևորումներին վերաբերող ցանկացած հարցադրում Հայաստանի իշխանություններն ընկալում են որպես ոտնձգություն իրենց «խաղաղության» դեմ։ Մինչդեռ խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում», - շեշտել է Աբրահամյանը։

Նախկին պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները չեն սահմանափակվում միայն արցախցիների շահերի ոտնահարմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների քայլերը թելադրված են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներով, և գլխավոր հարցն այստեղ ազգային օրակարգի գոյությունն է։