News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը դատապարտել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությունը, որ Անկարան «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում» պատասխանատվության կկանչի ԱՄԷ-ին՝ տարածաշրջանում նրա գործողությունների համար, հայտնում է Al Arabiya-ն:

Անցյալ շաբաթ Աքարը ԱՄԷ-ին մեղադրել էր Սիրիայում եւ Լիբիայում միջամտության համար՝ Պարսից ծոցի երկրին մեղադրելով տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը կոչ է արել Թուրքիային «դադարեցնել միջամտությունը արաբական գործերին»: «Թուրքիայի պաշտպանության նախարարի սադրիչ հայտարարությունը նոր նվազագույն է նրա երկրի դիվանագիտության համար: Օսմանյան կայսրությունը եւ գաղութային պատրանքները պատկանում են պատմության արխիվներին»,- ասել է նա: «Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է դադարեցնել միջամտությունը արաբական գործերին»:

Բահրեյնը նույնպես քննադատել է Աքարի հայտարարությունը: «Բահրեյնը դատապարտում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի թշնամական հայտարարությունները Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ՝ համարելով այն անընդունելի սադրանք, հակառակ դիվանագիտական նորմերին, եւ դատապարտելի սպառնալիք այն եղբայրական արաբական երկրի համար, որը միջազգային հանրության մեջ հայտնի է իր կառուցողական դերակատարմամբ»,- ասված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ