News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Facebook-ի դեմ դատական հայցով է սպառնացել եւ մեղադրել է սոցիալական ցանցին այն բանում, որ նա չի կատարում ապօրինի բովանդակությունը, ներառյալ միապետությանն ուղղված ենթադրյալ վիրավորանքները, սահմանափակելու կառավարության պահանջները, հայտնում է Reuters-ը:

Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Facebook-ի ավտոմատ թարգմանության գործիքը սխալ է թարգմանել անցյալ շաբաթ թագավոր Մախա Վաջիրալոնգկորնի ծննդյան օրվա արարողության մասին հաղորդագրությունը: Facebook-ը ներողություն է խնդրել եւ ժամանակավորապես անջատել է անգլերենից թայերեն ավտոմատ թարգմանությունը:

Այս միջադեպը տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պուտիպոնգ Պունականտայի կողմից բողոքների հեղեղի պատճառ է դարձել, թե Facebook-ը բավարար արագությամբ չի արձագանքում Թաիլանդի կառավարության կողմից բովանդակությունը սահմանափակելու պահանջներին: Նա նաեւ խոստացել է ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ընկերության դեմ:

Թաիլանդում գործում է խիստ օրենք, որն արգելում է միապետությանն ուղղված վիրավորանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ