News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանում թեղի տեսակի բոլոր ծառերը պետքա է փոխարինվեն: Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով` Մաշտոցի հրապարակի տարածքում թեղի տեսակի ծառերը, որոնք հատվել էին Մաշտոցի պողոտայի տարածքում, պետք է փոխարինվեն սոսիներով, որոնք ավելի լավ սանիտարական եւ հիգիենիկ հատկություններ ունեն: «Բոլոր ծառերը, որոնք տնկելու են կառուցապատողները, պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Թեղիները Երեւանում այլեւս հնարավոր չէ բուժել, քանի որ երկար տարիներ որեւէ պրոֆիլակտիկ աշխատանք չի իրականացվել: Ինչ վերաբերում է ծառերի փոխարինման գործընթացին, ապա դա նոր երեւույթ չէ. նման աշխատանքներ տարվում են աշխարհի շատ քաղաքներում»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել