News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր ծրագիրը իսկապես աշխատում է Shazam-ի սկզբունքով: Պարզապես պետք է լուսանկարել սարդին, եւ ծրագիրը կնույնականացնի նրան ու կասի՝ պետք է վախենալ դրանից, թե ոչ, հայտնում է Popmech-ը:

Critterpedia-ն երկու մշակողների՝ Նիկ եւ Մյուրեյ Սքեարսների եւ Ավստրալիայի Գիտությունների ու հետազոտությունների ազգային CSIRO ասոցիացիայի նախագիծն է: Հավելվածը հիմնված է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի վրա եւ նախատեսված է սարդերի ու օձերի տարբեր տեսակների ավտոմատ նույնականացման համար: Արհեստական բանականությամբ ալգորիթմը պահանջում է հարյուր հազարավոր պատկերներ՝ իր գնահատականներում ճշգրիտ լինելու համար, այնպես որ այժմ ստեղծողները հույս ունեն հնարավորինս շատ մարդու ներգրավել, որպեսզի նրանք բեռնեն սարդերի ու օձերի լուսանկարներ, եւ Critterpedia-ն գործարկվի:

«Նույնիսկ երկու տեսակների միջեւ արտաքին տարբերությունները կարող են բավականին նուրբ լինել: Մեզ անհրաժեշտ են շատ տվյալներ՝ արարածներին պատշաճ կերպով ճանաչելու համար»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը: Այդ պատճառով այժմ բոլոր ցանկացողները կարող են գրանցվել հայտի բետա-տարբերակում եւ օգնել ստեղծողներին: CSIRO-ն հույս ունի, որ այս նախագիծը կօգնի փրկել մարդկանց կյանքը, ինչպես նաեւ՝ կենդանիների կյանքը:

«Օգտագործելով առաջատար տեխնոլոգիաները՝ Critterpedia-ն կարող է օգնել մարդկանց ավելի խորը ընկալել վայրի բնությունը՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գործիքներ՝ կենդանիներին հասկանալու համար, ինչը կարող է լինել դրական փոփոխության բանալի»,- ասում է Critterpedia-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Նիկ Սքեարսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ