News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի խաչատուրովը պահանջում է, որ դատարանը տրամադրի իրեն Մարտի 1–ի գործով իրեն առաջադրված ամբողջական մեղադրանքը՝ ռուսերեն թարգմանությամբ։ Այս մասին Խաչատուրովն այսօր՝ օգոստոսի 4–ին ասաց առաջին ատյանի դատարանում։

«Հարգելի դատարան, մենք ձեր առաջարկածով պետք է թարգմանչի հետ գանք դատարան, դուք մեզ տրամադրեք քրեական գործի ամբողջ նյութերը եւ մենք կսկսենք այդ նյութերի մեջ փնտրել այն փաստաթղթերը, որոնք մեզ անհրաժեշտ են։ Կարծում եմ՝ դուք պետք է տրամադրեք անհրաժեշտ նյութերը։

Փաստաբանը չգիտի այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել 2008 թվականին։ Պատկերացրեք, որ գալիս է վկան, որը ցուցմունք է տվել իմ դեմ եւ ես չունեմ փաստաթղթեր, հետեւաբար չեմ կարող պատրաստվել։ Ես դատարան գալուց առաջ պետք է պատրաստվեմ, պետք է հիշեմ, ես արդեն երիտասարդ չեմ, պետք է զանգեմ իմ ծառայակիցներին, իսկ այս պարագայում ես չունեմ այդ հնարավորությունը։ Հարգելի դատարան, հաշվի առնելով ձեր կայացրած որոշումը իմ ծնողների գերեզման այցելելու վերաբերյալ, ես կարող եմ կարծիք հայտնել, որ դուք կանխակալ վերաբերմունք ունեք իմ հանդեպ։

Երբ քննիչ Մուշեղյանը ինձ հրավիրեց որպես վկա սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ, ասացի, որ դուք ինձ առաջադրում եք մեղադրանք, որի համար պատիժ է սահմանվում 15 տարի ժամկետով։ Որպեսզի մենք կարողանանք պայմանավորվել սահմանադրական կարգը տապալելու համար, նախ պետք է հանդիպենք, իսկ պարոն Քոչարյանի հետ ես փետրվարի 23-ից հետո չեմ հանդիպել եւ մեր հանդիպումը տեղի է ունեցել միայն այս դատական նիստի շրջանակներում։ Հնչեցին մտքեր, որ մարդկային կյանքերը շատ թանկ են ու շատ կարեւոր, իսկ դուք ի՞նչ եք կարծում, այդ օրը մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույն կերպ անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները եւ մեր վիճակը ավելի վատ է եղել»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ