News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Շինթույլտվության փաստաթուղթ Ջերմուկի համայնքապետարանն այս տարածքում չի տրամադրել։ Այս մասին Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։

«Ինչո՞ւ ձեր օրինական լծակներն օգտագործելով հենց հիմա չեք հեռացնում այս վագոն-տնակները։ Էսքան ժողովուրդն այստեղ են, կռանը կանչի բեր հանեն. քեզ ո՞վ կարգելի»,- քաղաքապետին դիմեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Որպեսզի հավելյալ լարվածություն չլինի՝ իրենք կգան կհանեն։ GPS-ը պետք է առավոտյան բերենք ու իրենց ցույց տանք տեղը, որ իրենց տնակը տանեն»,- արձագանքեց քաղաքապետը։

Նշենք, որ քիչ առաջ Ջերմուկի քաղաքապետը լրագրողներին ասաց, որ վաղը «Լիդիան» ընկերության և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կտեղափոխվեն այլ տարածք։

Նա ասել էր, որ ընկերության վագոն-տնակները համայնքապատկան տարածքում չի տեղադրվել:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։

Տպել