News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոցցանցերը ֆեյք տեսահոլովակներ են հայտնվել Բեյրութի հզոր պայթյունից:

Կադրերը, որոնք նկարահանել են CNN-ը, ինչպես նաեւ ականատեսները, այլ կերպ են ներկայացվել: Բացի այդ, տեսանյութում տեղադրվել է հրթիռանման օբյեկտ:

Մշակված կադրերի մի մասը վերցվել է Բեյրութ CNN-ի սոցիալական մեդիայի պրոդյուսեր Մեհսեն Մեհթֆեի ֆեյսբուքյան էջից: «Շատերը ինձ դիմում էին եւ ասում, որ դա ֆեյք է»,-ասել է նա՝ նշելով, որ դա իր տեսանյութն է, որում հրթիռանման օբյեկտ չկա:

«Կարող եմ ասել, որ որեւէ հրթիռ չեմ տեսել եւ ձայն չեմ լսել»,-հավելել է նա:

Մշակված կադրերը կարելի է գտնել բոլոր հիմնական սոցցանցերում՝ Facebook, Instagram, Twitter, YouTube եւ TikTok:

Հեռուստաալիքը դիմել է սոցցանցերին՝ խնդրելով մեկնաբանել կեղծ տեսանյութերը, սակայն պատասխան է ստացել միայն TikTok-ից եւ YouTube-ից:

TikTok-ում հայտնել են, որ երբ իմացել են այդ տեսանյութի մասին, անմիջապես ջնջել են, քանի որ դա խախտում է սոցցանցի քաղաքականությունը:

YouTube-ում եւս հայտնել են, որ ջնջել են տեսանյութը:    

BBC-ն եւս հայտնել է մեծ թվով ֆեյք լուսանկարների եւ տեսանյութերի, ինչպես նաեւ դավադրության տեսությունների մասին: Վիրուսային թվիթների հեղինակները առաջ են քաշել ատոմային ռումբի մասին հիպոթեզը:

Միայն մեկ նման թվիթը, որն այժմ ջնջված է, ռեթվիթ են արել հաստաված էջում, որն ունի ավելի քան 100 000 հետեւորդ:

Նաեւ լուրեր են տարածվել, թե պայթյունը Իսրայելի կողմից հասված հարվածի արդյունք է:

Հայտնվել են նաեւ լուսանկարներ 2018 թվականին ՄԱԿ-ի ԳՎ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթից, որում նա, իբր, քարտեզի վրա ցույց է տալիս ներկայիս պայթյունի վայրը:

Սոցցանցերում որոշ գրառումներ անհիմն պնդումներ են պարունակում, օրինակ՝ իբր, Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը նախապես զգուշացում է ստացել պայթյունի մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ