News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մարդու իրավունքների տուն Երևանը»–ը հայտարարություն է տարածել  բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մարդու իրավունքների տուն Երևանը,

- դատապարտելով բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները,

- հաշվի առնելով իրավապաշտպաններին, մասնավորապես՝ բնապահպան-ակտիվիստներին, հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը,

- նկատի ունենալով մասնավոր ընկերությունների կողմից բնապահպան-ակտիվիստների նկատամբ ճնշումների գործադրման համար այդ ընկերություններին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը,

ՀՀ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց, ինչպես նաև մասնավոր ընկերություններին կոչ է անում․

ՀՀ Ազգային ժողովին ու պատգամավորներին, ՀՀ կառավարությանն ու իրավասու այլ մարմիններին՝

● հանրային աջակցություն տրամադրել բնապահպան-ակտվիստներին՝ դատապարտելով նրանց նկատմամբ ճնշումներն ու ապօրինի գործողությունները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հետագայում այդպիսիք կանխելու ուղղությամբ,

●ընդունել համապատասխան քաղաքականություններ և օրենքներ՝ մասնավոր ընկերություններին իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների կամ հարձակումների մեջ ներգրավվածության համար պատասխանատվության ենթարկելու նպատակով,

● հարգել, խթանել և պաշտպանել բոլորի, ներառյալ՝ իրավապաշտպանների իրավունքներն ու հիմնարար ազատությունները,

ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ բնապահպան-ակտիվիստներին խաղաղ ակցիաների համար առանց բավարար հիմքերի բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելուց,

Մասնավոր ընկերություններին՝ ձեռնպահ մնալ և խուսափել իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հարձակումների, ճնշման, ահաբեկման գործողություններին հանցակից լինելուց, այդ թվում՝ բոլոր այն անձանց նկատմամբ կատարվող բռնարարքներից, որոնք իրացնում են արտահայտվելու, միավորվելու, հավաքների, բողոքի ցույցերի իրենց իրավունքները տվյալ բիզնեսի կամ դրա շահերի դեմ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ