News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ տոներ, ծնվելով որեւէ երկրում եւ ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ՝ ոչ պաշտոնական)՝ շնորհիվ այն բանի, որ նրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս, գրում է Calend.ru-ն:

Այդպես է եղել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա հետ: Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ է գտել աշխարհի այլ անկյուններում՝ դառնալով Գրքասերների համաշխարհային օր (Book Lovers Day): Այն ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին:

Հարկ է նշել, որ ընթերցանության հանդեպ սերը, որը տարբեր կերպ է ձեւակերպվում, սակայն պահպանվում է տարբեր ժողովուրդների ավանդույթներում, ծնունդ է տվել եզակի մշակութային երեւույթ հանդիսացող գրքին նվիրված միջազգային կարգավիճակի մի քանի տոների:

Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, գրականագետները, հրատարակիչները, տպարանները, գրախանութները եւ, իհարկե, ընթերցողները` այն մարդիկ, ում համար իրականում ստեղծվում է գիրքը: Գիրքը պահանջված պահողին՝ ընթերցողին է առաջին հերթին նվիրված Գրաքասերների համաշխարհային օրը:

Գրքի հմայքը մի տեսակ հատուկ առեղծված է: Կարդալ սիրող մարդու համար, անկախ նրանից, թե որ գրական ժանրն է նա նախընտրում, սիրելի գրքի հետ հանդիպումը ցանկալի պահ է, իսկ նոր ստեղծագործություն կարդալու սկիզբը՝ առեղծված, որը պետք է բացահայտել, աշխարհ, որի մեջ պետք է ընկղմվել գիտակցությամբ եւ երեւակայությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ