News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինսկում կրկին սկսել են գործել բոլոր սոցիալական ցանցերը եւ բջջային ինտերնետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ժամանակով մոտ 6.50-ին բոլոր սոցիալական ցանցերը` Facebook, WhatsApp, Telegram եւ այլն, սկսել են միաժամանակ աշխատել: Դրանք անջատվել էին կիրակի երեկոյան` օգոստոսի 9-ին, երբ հանրապետությունում նախագահական ընտրություններ էին անցկացվում:

Քվեարկությունից հետո, որի արդյունքներով, ըստ ԿԸՀ-ի, պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, ամբողջ երկրում բողոքի զանգվածային ցույցեր անցկացվեցին:

Երեքշաբթի երեկոյան չարտոնված ակցիաները շարունակվում էին, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել:

Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, երկուշաբթի երեկոյան անկարգությունների ընթացքում մեկ մարդ է զոհվել, երբ փորձում էր անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ