News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում եւ մեղադրում է Չինաստանին, ուր էլ որ գնա, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է տարածում, չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Սենատում Չեխիա կատարած այցի ժամանակ, ասել էր, որ Ռուսաստանը ձգտում է խաթարել Չեխիայի անվտանգությունը, ապատեղեկատվություն տարածել եւ կիբերհարձակումներ իրականացնել, իսկ Չինաստանը փորձում է ամենուրեք վերահսկողության տակ առնել բիզնեսը: Պոմպեոն նաեւ հայտարարել էր, որ Չինաստանը ժողովրդավարության համար նույնիսկ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը:

«Պոմպեոն, առաջնորդվելով սառը պատերազմի գաղափարներով եւ սեփական շահադիտական շահերով, կրկին ու կրկին անհիմն կերպով քննադատում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը եւ ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը: Չինաստանն արդեն բազմիցս հայտնել է իր վճռական դիրքորոշումն այս հարցով»,- ասել է Չժաո Լիցզյանը:

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է, որ «Պոմպեոն, ուր էլ գնա, ամենուրեք «քաղաքական վիրուս» եւ ապատեղեկատվություն է տարածում:

«Օգտվելով առիթից` ես կցանկանայի լրատվամիջոցներին խնդրել հարցնել պարոն Պոմպեոյին` արդյոք նա իրեն մեղավոր չի զգում, երբ այդքան տենդագին ստեր է կրկնում ամեն օր, անտեսում եւ խեղաթյուրում է փաստերը»,- ասել է Չժաո Լիցզյանը:

Դիվանագետի խոսքով` Պոմպեոն եւ նրա նմանները փորձում են «միջազգային հանրությունը կապել հակաչինակակն եւ հակակոմունիստական ​​կառքին», սակայն միջազգային հանրությունը հստակ դա տեսնում է եւ թույլ չի տա իրեն համոզել, ուստի նման փորձերը հաջողությամբ չեն պսակվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ