News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երեւան» ջրօգտագործողների ընկերությանը 2017թ. միավորված «Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով վերոհիշյալ ընկերությունում՝ նախ վարչական խորհրդի նախագահի, ապա՝ գործադիր տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաեւ խմբի կազմում թե անձամբ կեղծել, թե դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ՝ 2003թ. սեպտեմբերի 20-ին ընկերության անունից «Պետական ոռոգման համակարգերը ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին պայմանագիր» է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, որի համաձայն՝ որպես ընդհանուր 207.324.794 ՀՀ դրամ արժողությամբ «Մասիս» ջրհան պոմպակայանի բաղկացուցիչ մաս, ի թիվս մի շարք հիմնական միջոցների, ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ընդհանուր 134.062.500 ՀՀ դրամ սկզբնական հաշվապահական արժեքով պետական սեփականություն հանդիսացող շուրջ 8 կիլոմետր երկարությամբ ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Այնուհետեւ, վերջինս, զբաղեցնելով նույն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, ունենալով ոռոգման համակարգերի շահագործման եւ պահպանման ապահովման պարտականություն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն վստահված՝ պետական սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության միասնական դիտավորությամբ, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, չպարզված անձանց միջոցով եւ տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել եւ վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 611.072.640 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրեն վստահված վերը նշված ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Բացի այդ, պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ՝ համոզելու եղանակով դրդել է իր հրամանով ձեւավորված հանձնաժողովի անդամներին, որպեսզի վերջիններս փաստացի չկատարեն հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են եւ գտնվում են իրենց տեղում: Նրանք, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբրեւ 2011թ. դեկտեմբերին կատարել են գույքագրում՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների, այդ թվում՝ վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:

Բացի այդ, նույնաբովանդակ կեղծ տեղեկատվություն է մտցվել նաեւ 2011թ. դեկտեմբերին նոր տնօրենի ընտրվելու կապակցությամբ անցկացված հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտում, որտեղ նշվել է, թե իբրեւ բոլոր հիմնական միջոցները՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարն առկա են:

Կազմված կեղծ գույքագրման ցուցակն ու հանձնման-ընդունման ակտը տնօրենի եւ հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել եւ հանձնվել են ընկերության հաշվապահություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված դրվագով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ