News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավտոներկրողների միության անդամները Կառավարության շենքի դիմաց ակցիա են անում այսօր՝ օգոստոսի 14–ին։ Նրանց բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկակական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։

Միության անդամ Զոհրաբ Իգիթյանը լրագրողների հետ զրույցում մեջբերեց Մաքսային միության մասին պայմանագիրը, ըստ որի՝ միության անդամ երկրների ապրանքները ազատ շրջանառություն ունեն միության տարածքում։

«Մեր հայկական պետհամարանիշներով մեքենանները առգրավվում են։ Մեկ ամիս է՝  ինչ այդ ամենը տեղի է ունենում, և դրա արդյունքում այն մեքենաները, որոնք ներկրողներս բերել էինք և մաքսազերծել, մնալու են Հայաստանում կանգնած։ Սա շատ լուրջ խնդիր է, մենք մի ամիս է՝ բարձրաձայնում ենք այս մասին, բայց դեռ ոչ մի քայլ չկա»,- նշեց նա։

Քննարկվել է ԵԱՏՄ և ՌԴ մեր գործընկերների հետ. փոխվարչապետի գրասենյակը՝ ՌԴ–ում հայկական մեքենաների հետ կապված խնդրի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ