News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ կապված Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց՝  հայկական պետհամարանիշներով  մեքենաներ վարելու ագելքի հետ։ Մենք հետաքրքրվել էինք, թե ԵԱՏՄ մասին պայմանագիրն ի՞նչ է նախատեսում այս դեպքում՝ հաշվի առնելով ներքին շուկայում ապրանքների, անձանց, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումը, ինչպես նաև՝ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար ի՞նչ միջոցառումներ է իրականացնում ՀՀ Կառավարությունը։ Արդյո՞ք այս հարցով Ռուսաստանի պատկան մարմինների հետ խոսակցություն եղե՞լ է, խնդիրն ի՞նչ լուծում է ստանալու։

Ի պատասխան մեր հարցմանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նշել են․

«Բնականաբար, խնդիրը մեր կողմից քննարկվել է ԵԱՏՄ և ՌԴ մեր գործընկերների հետ: ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից համապատասխան հարցումներ են ուղարկվել ՌԴ էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարություններ: Ներկա պահին ԵԱՏՄ հանձնաժողովը մշակում է հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում, որը կամփոփվի հարցումների պատասխաններն ստանալուց հետո՝ մոտ օրերս»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում այն վարորդներին, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն և վարում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, հուլիսից ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել