News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Կասյան փողոցի հարակից տարածքում նախկինում գործող՝ գյուղատնտեսական շուկայի վաճառողներն արդեն երկու շաբաթ է՝ իրենց ապրանքը վաճառում են նոր վայրում՝ Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում: Հին շուկայի տեղափոխությանը դեմ արտահայտված գյուղատնտեսները, թեեւ շարժի պակաս են նկատել տեղափոխվելուց հետո, բայց հույս ունեն, որ որոշ ժամանակ անց հաճախորդների թիվը կավելանա։

«Հույս ունենք, որ վաղն էլ էստեղ չեն որոշի ուրիշ բան սարքել։  Դա է մեր հիմանկան մտահոգություններից մեկը, որ տարածքը, որը տրամադրվել է, կլինի երկարաժամկետ ոչ թե այստեղից էլ կորոշեն տեղափոխել մեկ այլ տարածք։ Խոստացել են, որ այդպես կլինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ասաց ֆերմեր, տոնավաճառի կազմակերպչական խմբի անդամ Հայկ Բաղդասարյանը՝ նշելով, որ վերջին ամիսներին շուկայի փակ լինելուպատճառով իրենք զգալի վնասներ են կրել։ 

Վաճառողները գնորդների հիմնական շարժի մասին եզրակացություն անել այս պահին դժվարանում են, քանի որ նախորդ շաբաթներին քիչ մթերք են բերել եւ այն ամբողջությամբ յուրացվել է, իսկ նախկին ծավալներով մթերք դեռ չեն փորձել յուրացնել։  

Այսօր՝ օգոստոսի 15-ին, շուկա էր այցելել նաեւ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ 

«Շուկայի դիրքն առաջարկվել է քաղաքապետարանի կողմից և  համաձայնեցվել հենց շուկայահանողների հետ: Հասկանալի է, որ եթե մի տեղ շուկան կայացել է, արդեն ունեն իրենց գնորդները և  մարդիկ գիտեին, որ այնտեղ ամեն շաբաթ, կիրակի գյուղմթերք կարող են ձեռք բերել, կար մտավախություն, որ  խնդիրներ կառաջանար և նոր տեղում շուկան չէր կայանա, սակայն շատ ուրախալի է, որ  բոլորիս  ջանքերով շուկան նոր կյանք է ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։

Արման Խոջոյանը հայտնեց, որ 10 մլն դրամ է հատկացվել, որպեսզի թարմացվեն գյուղացիներին տրամադրվող գույքը՝ վրանները, սեղանները կշեռքները, վաճառողներին տրամադրվել են բեյջեր, որի վրա նրանց անձնական տվյալներն են ու թե ինչ են վաճառում։

«Ամեն անգամ շուկայահանման համար հայտ են ներկայացնում՝ արդյո՞ք իրենք ցանկանում են այդ շաբաթ կամ կիրակի օրը մասնակցել  շուկային: Մենք համեմատում, տեսնում ենք՝  արդյոք տվյալ անձն  այդ հողատարածքներն ունի, թե ոչ, ըստ դրա էլ որոշում ենք կայացնում՝ տվյալ անձի տվյալ մթերքը թույլատրել շուկա, թե ոչ: Հնարավորինս փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշել էր փակել Կասյանի գյուղատնտեսական շուկան՝ պատճառաբանելով, որ շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը՝ պայմանավորված հակասանիտարական վիճակով, աղմուկով, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։ Բացի այդ՝ շուկայի գոյությունից դժգոհել են նաև հարակից առևտրի կրպակների աշխատակիցները՝ նշելով, որ դրա գործունեության արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ։

Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկել էին տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, սակայն նրանք հրաժարվել էին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ