News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով՝ վրիպում է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ եւ նա խոստովանել է, որ դա վրիպում է եղել։ Վրիպում էր, որովհետեւ երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե այդպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզել են, որ այդպիսի խնդիր չի եղել»,- ասաց երրորդ նախագահը։

Հարցին՝ որքա՞ն դիրքային կորուստ ենք ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Իմ ստույգ թվերը կարող են դիտվել որպես ճնշում հանձնաժողովի վրա։ Նրանք խոստացել են սեպտեմբերին հրապարակել զեկույցը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ