News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ի պաշտպանություն Ամուլսարի՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները եւ հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասել են Երեւան ։

Միաժամանակ, Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ բնապահպաններ՝ Երեւանից, որոնք նույնպես շուտով  կմիանան ջերմուկցիներին (ֆոտոռեպորտաժ)։

Բնապահպաններն իրենց մոտ ունեն թմբուկներ եւ պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։ 

Նշենք, որ ակցիայի վայրում կենտրոնացված են նաև ոստիկանական ուժեր։ 

Ամուլսարի  պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։

«Ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք եւ վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։ Ամուլսարում մետաղական բաց հանք շահագործելը արգելելու հիմքերը շատ են եւ բազմաշերտ։ Հակիրճ նշենք նաեւ , որ վարչապետը հրապարակավ խոստացել է, որ Էլարդ ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ժամանակն է խոստումները կատարելու»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրությունում։

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարել է, որ իրենք Երեւանում նույնպես կմիանան ակցիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ