News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երեւանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։

Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռեւս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաեւ երկրորդ մասնաշենքը: Երկու մասնաշենքերն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահլիճը համարվել էր երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաեւ կոյուղաջրերը, որոնք հարեւան շենքերից անարգել լցվում էին նկուղ:

Տարիների ընթացքում դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել դպրոցը` հատկապես հաշվի առնելով սեյսմիկ անկայունության վտանգները: Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո այդ թիվը կանցնի 1000-ից:

Ինչպես այս ծրագրով կառուցվող, կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը եւս  սեյսմակայուն կլինի մինչեւ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը եւ ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է  1 միլիարդ 91 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ